Երկրին է մոտենում հսկայական աստղակերպ՝ հայտնել են NASA-ի գիտնականները: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն:
Աստղակերպի բախումը Երկրի հետ սպառնում է հզոր երկրաշարժերով և հրաբխի ժայթքումներով: Պուերտո Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանի աստղագետները ենթադրում են, որ աստղակերպը մեր մոլորակի վրա կընկնի դեկտեմբերի 25-ին:
Ընդ որում, ռուս աստղաֆիզիկոս Վլադիմիր Լիպունովը համարում է, որ աստղակերպը կանցնի Երկրից 1,5 միլիոն կմ հեռավորության վրա: Բացի այդ, նրա խոսքով՝ այդ չափի երկնային մարմին չի մոտենա Երկրին առաջիկա մի քանի տարիներին:
Ինչպես հայտնում է HTB.ru-ն, աստղակերպը հայտնաբերվել է 15 տարի առաջ, և նրա ուղեծիրը լավ հայտնի է:








































