Մալայզիայի վարչապետը հայտարարել է, որ երկրում ձերբակալվել է 130 մարդ, ովքեր վերադարձել են Սիրիայից և մասնակից են եղել ԴԱԻՇ-ի ահաբեկչական գործունեությանը: Այս մասին հայտնում է New Straits Times-ը:
«Մենք ձերբակալել ենք Սիրիայից վերադարձած 130 մարդու: Նրանց մեջ կան ռումբերի պատրաստման մասնագետներ: Ես դիմել եմ Գերագույն դատարանին՝ հատուկ դատարան ստեղծելու խնդրանքով, որը կարող է աշխատել նույնիսկ գիշերը՝ գործերը քննելու համար»,- հայտարարել է վարչապետը երկրի իշխող կուսակցության համագումարում:








































