Ta Nea թերթի փոխանցմամբ՝ ներգաղթի, քաղաքացիության հարցերով, ներքին գործերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է, որ ԵՄ-ը մտադիր է ստեղծել Եվրոպական սահմանապահ ծառայություն ու առափնյա պահպանություն։
Ավրամոպոլուսի խոսքերով՝ նոր ծառայությունը կոչված է փոխարինել Frontex սահմանների պահպանման եվրոպական գործակալությանը, այն վերահսկելու է ԵՄ-ի արտաքին սահմանները։
Ակնկալվում է, որ նոր ծառայության ստեղծման հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ Եվրոպական խորհրդարանում ու ԵՄ-ի գագաթնաժողովում։











































