Սիրիական բանակը տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել Հալեպ նահանգում, հայտնում է «Ռոսիա 24» ալիքը: Կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել ավելի քան 20 բնակավայր:
Լաթաքիայում զինվորականները հակահարված են տվել «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայիններին, որոնք փորձել են ներթափանցել լեռնային շրջաններ: Այդ խմբավորման տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացվել նաև Դերաա նահանգում: Սիրիական բանակի ստորաբաժանումերը շարքից հանել են հակառակորդի ամրությունները՝ ճանապարհ բացելով հիմնական ստորաբաժանումների հարձակման համար: Տեխնիկա և զենք է ոչնչացվել: Համա նահանգում մի շարք շրջաննարում 100-ից ավելի գրոհային է ոչնչացվել, նաև՝ ԴԱԻՇ-ի մի քանի ավտոշարասյուն:












































