Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն նորից ոչ ճիշտ խոսք է կարդացել իշխող Zanu-PF կուսակցության ամենամյա կոնֆերանսում ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ 91-ամյա Մուգաբեն 30 վայրկյան ոչ այն տեքստն է կարդացել, մինչև նրան ճիշտ խոսքը չեն փոխանցել:
Սեպտեմբերին Զիմբաբվեի նախագահն արդեն խորհրդարանի բացմանը ելույթ է ունեցել խոսքով, որը ճշգրիտ կրկնել է դրանից մեկ ամիս առաջ նրա ելույթի տեքստը:
Ուրբաթ իր խոսքում Զիմբաբվեի նախագահն ասել է. «Մարդիկ գալիս են ինձ մոտ՝ իմանալու՝ արդյոք լավ է, որ զինվորականները, ոստիկանությունը, հետախուզությունը միջամտում են և աջակցում տարբեր թեկնածուների: Եկեք դրան ամբողջովին վերջ տանք, այդպես մենք քանդում ենք կուսակցությունը»:








































