Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հայտնվել են H5N9-ով տնային թռչունների զանգվածային վարակման նշաններ: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը:
Երկու շաբաթում Ատլանտյան Պիրենեյներում Արոսե քաղաքի բադի ֆերմայում, որտեղ եղել է 1.500 գլուխ, գրանցվել է հիվանդության նոր՝ 13-րդ դեպքը՝ նշել են դեպարտամենտի պրեֆեկտուրայում:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ սա հիվանդության արդեն 13-րդ դեպքն է, որը տարածվել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքի 5 դեպարտամենտներում:
Իշխանությունները նշում են, որ վիրուսը մարդուն չի փոխանցվում թռչնի մսի, ձվի, ֆուա-գրայի և այլ սննդամթերքների օգտագործման ճանապարհով: Այդուհանդերձ, նոյեմբերի վերջին հիվանդության առաջին դեպքի մասին հայտարարելուց հետո Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի 8 երկիր փակել են իրենց սահմանները ֆրանսիական թռչնամթերքների համար: Նրանց թվում է Ճապոնիան, որն առաջինն է ֆրանսիական ֆուա-գրայի արտահանման երկրների շարքում:











































