Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց հունական ՊԱՕԿ-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Հանդիպման միակ գոլը խփվեց առաջին խաղակեսի միջնամասում: Հունական ակումբից աչքի ընկավ 24-ամյա Ռոբերտ Մակը:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում:
«Բորուսիա»-ՊԱՕԿ` 0:1
0:1 Մակ (33՛)







































