Ազգային Ժողովում քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարակից զեկուցող Միքայել Մելքումյանն իր խոսքում նշեց. «Վարկային փոխառությունները Հայաստանին օդի ու ջրի պես պետք են: Եթե քեզ տալիս են վարկեր, փոխառություններ, ուրեմն դու որոշակի վստահություն ես ներշնչում: Երբ որ այդ վարկերը բերում են, և դա դառնում է մսխելու, գողանալու, նոր անվստահության լիցքեր հաղորդելու միջոց, այ դրան ես դեմ եմ: Կարելի՞ է, որ պետությունը, իշխանությունը, կառավարությունը այնպես անի, որ ներգրաված վարկերը համարի ազգային պետական գերակա նշանակության ծրագիր, և վարկ մսխելը պետական դավաճանություն համարվի:
Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ պատգամավորների քննադատությունը և հասարակության անվսհատությունը պետք է վերացնել: «Մենք 50 համայնքներում ենք եղել, և մեզ ուղղել են հարց՝ ո՞վ է ծառայում առաջին գծում, կա՞ն իշխանավորների երեխեք, որ առաջին գծում են ծառայում: Կառավարությո´ւն, իշխանությո´ւն, տարեք, ցույց տվեք, որ նաև իշխանավորների երեխեքն են ծառայում, ցո՛ւյց տվեք ամեն օր, շաբաթը մի անգամ, ամիսը մի անգամ ցո՛ւյց տվեք, որ էդ անվստահության մթնոլորտը հանենք»,- հորդորեց Միքայել Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































