Sunday, 28 04 2024
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Արցախը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային հանրության շարքում. ԼՂՀ Նախագահ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ արցախցիներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Այս տոնը հատկապես կարեւոր է մեր ժողովրդի համար, քանի որ խորհրդանշում է ազատ ու անկախ, ժողովրդավարական ու իրավական պետություն կառուցելու նրա ձգտումը, պետություն, որտեղ գերակա է օրենքը, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիների եւ պետության օրինական շահերն ու անվտանգությունը:
1991 թվականին անկախություն հռչակած Արցախն անցել է պարտադրված պատերազմի միջև, հաղթահարել է բազում դժվարություններ ու փորձություներ, բայց եւ ունեցել փառավոր հաղթանակներ ու նվաճումներ:

Անկախ պետության կայացման ճանապարհին կարեւոր ձեռքբերում էր մեր երկրի մայր օրենքի` Սահմանադրության ընդունումը: 2006 թվականի հանրաքվեն դարձավ եւս մեկ վկայությունն այն բանի, որ մեր ժողովրդի ընտրած ուղին ճիշտ է ու հաստատուն, եւ որ ոչ ոք ու ոչ մի բան չեն կարող կասեցնել նրա ընթացքը: Դա պետք է քաջ գիտակցի նաեւ մեր հակառակորդը, ով պահ անգամ չի վարանում դիմելու սադրիչ գործողությունների:

Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի մենք այսուհետ էլ անելու ենք ամեն ինչ Արցախի պետականության շարունակական ամրապնդման, մեր ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման, պաշպանունակության մակարդակի բարձրացման, տնտեսության զարգացման, մարդկանց կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Արցախը պետք է դառնա զարգացած ու ժամանակակից հանրապետություն եւ իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային հանրության շարքում:

Թանկագին հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում