Մեծ Բրիտանիայում ավելի քան 35 հազար մարդ ստորագրել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի մուտքը երկիր արգելելու մասին միջնորդագիրը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մեծ Բրիտանիան արգելում է շատ մարդկանց մուտքը ատելությամբ լի խոսքերի համար»,- ասվում է միջնորդագրի տեքստում։
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն ունի մարդկանց մուտքն արգելելու իրավունք, եթե նրանց կողմից անթույլատրելի վարքի դրսևորումներ նկատվեն։








































