«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի «Օլիմպիակոս»-ի դեմ խաղից:
«Եթե կենտրոնանանք խաղի վրա, գոլեր կլինեն: «Արսենալ»-ը ջանք չի խնայի՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: Պետք է հաղթահարենք այդ արգելքը: Գիտենք, որ կարող ենք հանսել դրան:
Մենք դրական արդյունքների հարուստ պատմություն ունենք: Հոգեբանորեն պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման և փորձենք գտնել ճիշտ պատասխանը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը:











































