«Դոնի Ռոստով» սուզանավը մտել է Միջերկրական ծովի արևելյան մաս և գտնվում է Սիրիայի ափից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Նոյեմբերին RBK-ի աղբյուրը հայտնել էր այդ սուզանավի կողմից Ռաքքայի մերձակայքում ԴԱԻՇ-ի դիրքերին հասցված հարվածների մասին։
Այն մասին, որ ՌԴ սևծովյան նավատորմի նորագույն սուզանավը մտել է Միջերկրական ծովի արևելյան մաս և գտնվում է սիրական ափերի մոտ, հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Նրա խոսքով՝ սուզանավի զինանոցում կան «Կալիբր-ՊԼ» թևավոր հրթիռներ, որոնց անալոգները կիրառվել են Կասպիական նավատորմի նավերի կողմից Սիրիայում ԴԱԻՇ-ի թիրախներին հարվածներ հասցնելիս։
Պաշտոնական տեղեկություն սուզանավի գտնվելու վայրի մասին դեռևս չկա։









































