Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ ֆուտբոլի փոխարեն գերադասում է դիտել ռեգբի:
«Ինձ դուր է գալիս ռեգբին: Սիրում եմ նայել խաղերը կամ այդ մարզաձևին վերաբերող հեռուստատեսային հաղորդումներ: Մեծ բավականություն եմ ստանում, երբ այցելում եմ «Թվիքեբհեն»-ը՝ ռեգբիի Լոնդոնի մարզադաշտը»,- The Telegraph-ը մեջբերում է Բեքհեմի խոսքերը:
Հիշեցնենք, որ Բեքհեմն Անգլիայի 6-ակի չեմպիոն է, Իսպանիայի և Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր: 2-ական անգամ նա նվաճել է Անգլիայի գավաթը և MLS-ի գավաթը, մեկ անգամ Իսպանիայի Սուպերգավաթակիր դարձել:










































