Լիբիայի սահմանադրության մշակման հանձնաժողովը երկրի նոր սահմանադրության նախագիծը կազմելիս ծանոթացել է մոտ 160 պետությունների ժամանակակից սահմանադրությունների հետ։ Այս մասին Sputnik գործակալության հետ զրույցում ասել է կոմիտեի նախագահ Ալի Ալ-Թարհունին։
«Լիբիայի անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի և երկիր այցելելուց փորձագետների հրաժարվելու հետ կապված՝ մենք բազմաթիվ աշխատանքային այցեր ենք կատարել Եգիպտոս, Թունիս, Լիբանան, եղել է այդ ոլորտում բազմաթիվ փորձագետների հետ հանդիպելու, նրանց հետ քննարկումներ անցկացնելու, նրանց նախկին փորձն այդ ոլորտում ուսումնասիրելու հնարավորություն»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ կոմիտեն ուսումնասիրել է այլ պետությունների փորձը՝ չնայած «մեր միջև տարբերություններին»։








































