Starslife.ru-ի փոխանցմամբ՝ հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը որոշել է ավարտին հասցնել սկսած գործն ու ամուսնալուծման դիմում է տվել։ Նրա ամուսին Լամար Օդոմն իր հերթին պլանավորում է իրենց ամուսնությանը վերջակետ դնել այնքան արագ ու անցավ, ինչպիսին որ հնարավոր է։
31-ամյա Քլոեն «Կյանքը Քարդաշյանների հետ» ռեալիթի շոուի ժամանակ հայտարարել է, որ ամուսնալուծվելն աշխարհի ամենավատ բաներից մեկն է, սակայն ինքը պետք է շարունակի կյանքը վայելել այնպես, ինչպես որ անհրաժեշտ է համարում. «Ես դեռ սիրում եմ Լամարին, սակայն ես պետք է առաջ գնամ։ Չեմ կարծում, թե մենք պետք է համբերենք ու սպասենք ավելի լավ ժամանակների, եթե մենք ամեն դեպքում իրերին նայում ենք տարբեր աչքերով»։









































