Բրիտանական Guardian պարբերականը հրապարակել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործողությունների ծրագիրը՝ նկարագրելով Սիրիայի և Իրաքի տարածքների վերահսկման նրանց սկզբունքները: Այս մասին հայտնում է rosbalt-ը:
Պարբերականի տվյալներով՝ Սիրիայի հարցով ԴԱԻՇ-ի ծրագրում նշվում է, որ խմբավորումը «զգալի դեր է խաղացել… հրամանատարական կետերի սրտում Ասադի ղեկավարման պատվարների ոչնչացման մեջ»:
Իրաքում ԴԱԻՇ-ի գործողությունները սահմանափակվում են «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների օբյեկտների ոչնչացմամբ»:
Բացի այդ, ծրագրի գլուխներից մեկում նշվում են ԴԱԻՇ-ի գործողությունների հիմնական կոմպոնենտները և ֆինանսավորման աղբյուրները, այդ թվում՝ նավթը և գազը:









































