Կառավարության այսօրվա նիստում որոշվել է 2011 թ. բյուջեով կառավարության պահուստային ֆոնդից 510 մլն դրամ հատկացնել՝անասնաբույժների աշխատավարձերը վճարելու համար:
«Մենք պետք է ներողության խնդրենք մեր անասնաբույժներից, որովհետև մեր կառուցվածքային փոփոխությունների պատճառով նրանք արդեն տևական ժամանակ է, ինչ չեն ստանում իրենց աշխատավարձերը: Օր առաջ պետք է այս խնդիրը լուծենք, որ մարդիկ կարողանան պայմանագրեր ստորագրել և վարձատրվել»,- ասել է ՀՀ վարչապետը:










































