Ամերիկյան Meetville ծանոթությունների կայքը կազմել է ծանութությունների և ֆլիրտի համար ամենաանհարմար վայրերի ցանկը: Daily Mail-ի տեղեկացմամբ՝ ցանկը բաղկացած է յոթ մակարդակից: Այդ ցանկի հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել են ինքնաթիռները:
«Նրանք (հարևանությամբ նստած ուղևորները) հոգնած են լինում և չեն ուզում զրույցի բռնվել»,- բացատրում են հետազոտության հեղինակները:
Առաջին տեղում թաղումներն են, որտեղ մարդկանց պետք է հանգիստ թողնել իրենց վշտի հետ: Խոսակցությունն այնտեղ պետք է սկսել միայն ցավակցելու առիթով:
Երկրորդ տեղում աշխատանքի ընդունվելու համար անցկացվող հարցազրույցներն են: Երրորդ տեղում բուժհաստատություններն են, չորրորդ տեղում՝ մարզասրահները:









































