Հայ Ազգային Կոնգրեսի` Ազատության հրապարակում այսօր հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար Հայաստանի տարբեր մարզերի բնակիչները բարդությունների են հանդիպում վաղ առավոտվանից:
«Առաջին լրատվականի» տեղեկություններով մարզերից դեպի Երևան տրանսպորտը կրկին չի գործում: Այս պահի դրությամբ խոսքը վերաբերում է Արմավիրից, Էջմիածնից, Ճամբարակից, Վանաձորից, Ալավերդիից եկող ավտոբուսներին եւ երթուղային տաքսիներին, գործում են տաքսիներ:










































