Կատալոնական «Բարսելոնա»-ի մի շարք ֆուտբոլիստներ բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` Լևերկուզենի «Բայեր»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի որոշմամբ` գերմանական ակումբի դեմ խաղը բաց կթողնեն Խերարդ Պիկեն և Անդրես Ինիեստան:
Որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնի Դանի Ալվեսը: Վնասվածքներ ունեն Ժերեմի Մատյոն, Ռոբերտոն և Ռաֆինյան:
Ձեզ ենք ներկայացնում «Բարսելոնա»-ի ամբողջական հայտացուցակը.
Դարպասապահներ` Տեր Ստեգեն, Բրավո, Մասիպ
Պաշտպաններ` Բարտրա, Ալբա, Վերմալեն, Ադրիանո
Կիսապաշտպաններ` Ռակիտիչ, Բուսկետս, Մասկերանո, Սամպեր, Կամարա, Գումբաու, Կապտում
Հարձակվողներ` Սուարես, Մեսսի, Նեյմար, Մունիր, Ռամիրես







































