Դամասկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդում նախագահող Վաշինգտոն է հղել ուղերձ, որում ասվում է, որ միջազգային կոալիցիայի 4 կործանիչներ հարվածներ են հասցրել Դեր Զոր քաղաքում սիրիական բանակի ճամբարին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ հայտարարությանը։
«ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից ագրեսիան Դեր Զոր քաղաքում սիրիական բանակի ճամբարներից մեկի վրա ոչ միայն խոչընդոտում է ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին, այլև հաստատում ահաբեկչության վերացման գործում այդ կոալիցիայի հետաքրրքված չլինելը»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 3 զինվոր, վիրավորվել 13-ը, ոչնչացվել է զենքի և զինամթերքի պահեստ։
ԱԳՆ-ն ընդգծում է, որ այդ ագրեսիան հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, և կոչ անում ԱԽ-ին՝ անհապաղ անհրաժեշտ միջոցառումներ ընդունել, որպեսզի այդ միջադեպը չկրկնվի։
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հերքում է, որ իր ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Դեր Զորում սիրիական բանակի ճամբարին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենին։ Նշվում է, որ հարվածը հասցվել է այդ շրջանից 55 կմ հեռավորության վրա։
Ավելի վաղ հարվածի մասին տեղեկություններ էին տարածել Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդի ներկայացուցիչները։










































