Այսօր Իտալիան նշում է ֆաշիզմից և գերմանական շրջափակումից երկրի ազատագրման 68-ամյակը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ամբողջ երկրով մեկ ընթանում են միջոցառումներ և ցույցեր:
Ազատագրման տոնին նվիրված պաշտոնական միջոցառումներ են սկսվել Հռոմի կենտրոնում՝ Վենետիկի հրապարակում, որտեղ երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հեռացող վարչապետ Մարիո Մոնտիի, խորհրդարանի երկու պալատների նախագահների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրմին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոն և քաղաքային շրջանի ղեկավար Նիկոլա Ձինգարետին:
Նապոլիտանոն այցելել է նաև Ազատագրման թանգարան, որտեղ նրան ողջունել են Bella ciao հայտնի երգով, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կատարել են իտալացի պարտիզանները:
Ազատագրման տոնը որոշ չափով մթագնել են Militia աջ ծայրահեղական շարժման ակտիվիստները, որոնք նախորդ գիշեր Հռոմի Սան Լորենցո թաղամասում պատերից մեկի վրա գրել են՝ «Փառք պարտիզաններին»: Բացի այդ՝ տարելիցի նախօրեին անհայտ անձինք Վիտորիո հրապարակում գրել են համասեմիտական կարգախոսներ:
1945թ. ապրիլին Ապենիններում սկսված զինված ապստամբության արդյունքում երկիրը խորհրդային զորքերի օգնությամբ ազատագրվել է գերմանական շրջափակումից և ֆաշիստական բռնապետությունից: 1945թ. ապրիլի 25-ին պարտիզաններն ազատագրել են Միլանը և Տուրին: