Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիան ակտիվորեն բանակցում է ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումի հետ՝ գնելու համար SAMP/T միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ։
Ենթադրվում է, որ այդ համակարգերը կտեղակայվեն թուրք-սիրիական սահմանին։ Բանակցություններն արագացվել են այն բանից հետո, ինչ Թուրքիան հրաժարվեց գնել չինական HQ-9 զենիթահրթիռային համալիրները։ 2013 թվականի աշնանը Թուրքիան հայտարարել էր, որ մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների շուրջ անցկացրած մրցույթի արդյունքներով հաղթել է չինական CPMIEC ընկերությունը՝ առաջարկելով HQ-9 ձեռք բերել 3.44 միլիարդ դոլարով։
Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները նախորդ շաբաթ այցելել են Eurosam կոնսորցիում, հետևել են SAMP/T զենիթահրթիռային համալիրների բալիստիկ հրթիռների արձակմանն ու դրական տպավորությունների մասին զեկուցել են երկրի կառավարությանը։










































