«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է որակազրկվել 3 խաղով՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղում մրցակցի պաշտպան Ուինսթոն Ռիդի դեմքին հարվածելու համար:
Հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը բաց է թողել դրվագը, սակայն տեսախցիկներից մեկը նկարահանել է հարվածի պահը: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Անգլիայի ֆուտբոլի միությունը կուսումնասիրի նշված դրվագը:
Հիշեցնենք՝ խաղի ավարտից հետո «Վեսթ Հեմ»-ի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը հայտարարել է, որ մրցավարը Շվայնշտայգերին կարմիր քարտ ցույց կտար, եթե նկատեր դրվագը:







































