Սիրիայում հրադադարը կօգնի ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին ու Ռուսաստանին պայքարել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ գրում է RIA Novosti-ն:
«Ամերիկայի ղեկավարությամբ միջազգային հանրությունը սկսել է աշխատանքները սիրիական պատերազմի քաղաքական լուծման և հրադադարի ուղղությամբ: Դա Սիրիայի ժողովրդին, ինչպես նաև ցանկացած երկրի՝ ներառյալ մեր դաշնակիցներին ու Ռուսաստանին, թույլ կտա կենտրոնանալ ընդհանուր նպատակի՝ ԴԱԻՇ-ի ոչնչացման վրա»,- ասել է Օբաման:









































