Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ձախ գնդի ցուցարարների խմբի միջև։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Բախումների ժամանակ իրավապահների ուղղությամբ Մոլոտովյան կոկտեյլներ և քարեր են թռչել։ Ցուցարարները ջախջախել են ճանապարհին հանդիպած մեքենաները։
Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել։
Բախումները տեղի են ունեցել քաղաքի մի քանի փողոցներում։ Կան ձերբակալվածներ։
Ցույցերը նվիրված են եղել ոստիկանների արձակած փամփուշտից զոհված 15-ամյա Ալեքսանդրոս Գրիգորոպուլոսի (մայրը հայ է) մահվան 7-րդ տարելիցին։
Գրիգորոպուլոսը մահացել էր 2008-ի դեկտեմբերի 6-ին Աթենքի կենտրոնում բախումների ընթացքում ոստիկանության կողմից արձակված փամփուշտից։









































