ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 6-ին ուշ երեկոյան երկօրյա այցով մեկնել է Կիև՝ գրում է Korrespondent.net-ը:
Քաղաքական գործչի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Բորիսպոլ» օդանավակայանում:
Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ փոխնախագահը կլոր սեղանի շուրջ կհանդիպի բարեփոխիչների, քաղաքացիական հասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ, որից հետո կլինեն երկկողմ հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, իսկ երեկոյան՝ վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:
Դեկտեմբերի 8-ին Բայդենը ելույթ կունենա Գերագույն ռադայում:








































