«Իշխանություններին կարող եմ շնորհավորել, իրենք գերազանցեցին իմ սպասումները՝ բացասական առումով: Ես նշել էի, որ քվեարկությունից, ընտրական պրոցեսից որևէ դրական ակնկալիք չունեմ, որովհետև չկա այդպիսի ինստիտուտ: Նշել էի նաև, որ կեղծելու են, բայց որ այսպես կկեղծեն, չէի պատկերացնում: Ամեն անգամ իշխանությունը ինքն իրեն գերազանցում է,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և վկայակոչեց մի շարք ընտրախախտումներ, որոնց ականատես են եղել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:
Մանրամասները՝ տեսանյութում:









































