ԴԱԻՇ-ի գրոհայինները կարող են ահաբեկչություններ կազմակերպել քիմիական, կենսաբանական կամ մկջուկային զենքի կիրառմամբ: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի համար պատրաստված զեկույցում:
Փարիզում, Բեյրութում, Իրաքում, Անկարայում և Եգիպտոսում մի շարք ահաբեկչություններից հետո ԴԱԻՇ-ի գրոհայինները զգուշացրել են ավելի խոշոր հարձակումների մասին, ինչը փորձագետներին թույլ է տվել ենթադրել, որ ահաբեկիչները, հավանաբար, նախատեսում են օգտագործել ամբողջ աշխարհում արգելված զենքի զանգվածային ոչնչացման տեսակներ:
Զեկույցի համաձայն՝ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու նյութերը կարող են Եվրոպա հասնել մասքանենգ ճանապարհով: Զեկույցի հեղինակի կարծիքով՝ առավել հավանական է, որ ահաբեկիչները հարձակումների համար կարող են օգտագործել զարին, ռիցին կամ սիբիրյան խոցի հարուցիչներ:











































