«London Chess Classic» սուպերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մրցեց Մայքլ Ադամսի հետ: Պարտիան 34-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հավելենք, որ Արոնյանի հաջորդ մրցակիցն Անիշ Գիրին է: 3-րդ տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են:








































