Ապրիլի 27-ին ՆԱՏՕ-ն հերթական ռմբակոծության ժամանակ սխալմամբ հրթիռակոծել է Միսուրատայում գտնվող ապստամբներին, որի հետևանքով զոհվել է 11 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ինչպես The Sunday Times օրաթերթի լրագրողին պատմել են ողջ մնացած ապստամբները, իրենք եղել են առափնյա շրջանում, երբ օդում է հայտնվել կործանիչը և ռմբակոծել իրենց: ՆԱՏՕ-ն այս միջադեպը դեռ չի մեկնաբանել:
Հիշեցնենք, որ սա նման միակ դեպքը չէ ռազմական այս գործողությունների ժամանակ: Ապրիլի 7-ին Բրեգայի մոտ ՆԱՏՕ-ի կործանիչները սպանել է 13 մարդու, որոնք բոլորն էլ եղել են ապստամբների զինվորներ:










































