ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարող է արդարացվել մեքենայացումների վերաբերյալ սկանդալային պատմության գործում:
Փաստաթղթում նշվում է, որ ՈւԵՖԱ-ի նախագահը ՖԻՖԱ-ից կստանա 1 միլիոն շվեյցարական ֆրանկ որպես աշխատավարձ: Այս մասին տեղեկացված են եղել ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամները, և այն որևէ գաղտնի բնույթ չի կրել: Այս մասին գրում է «Le Figaro»-ն:
Սույն փաստաթուղթը ցույց է տալիս, որ Միշել Պլատինին 2011 թվականին 1,8 միլիոն եվրո է ստացել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերից: Հենց այս գումարն է հիմնական պատճառը, որ դադարեցվել է Միշել Պլատինիի գործունեությունը՝ որպես ՈւԵՖԱ-ի նախագահ, և սրա համար է, որ Պլատինին կասկածվում է կոռուպցիոն սկանդալին մասնակցություն ունենալու մեջ:
Դեկտեմբերի 16-18-ին ֆրանսիացին լսելու է ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի տեսակետն այս հարցի շուրջ, որից հետո որոշում կկայացվի նրա հետագա գործունեության վերաբերյալ:







































