Թենիսի 5-րդ համար իսպանացի Ռաֆայել Նադալը 5-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհում ամենահայտնի ու ամենաազդեցիկ իսպանացին:
«Telefonica» հեռահաղորդակցության ընկերությունը հետազոտություններ է անցկացրել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Չիլիում ու Արգենտինայում՝ պարզելու, թե ովքեր են աշխարհի ամենահայտնի ու ամենազդեցիկ իսպանացիները:
Ռաֆայել Նադալն առաջ է անցել բասկետբոլիստ Պո Գազոլից, մոտոցիկլիստ Մարկ Մարկեսից ու «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստայից:







































