Սուրբ գահի ապարատի ֆինանսական գործունեության ստուգմամբ կզբաղվի PricewaterhouseCoopers ընկերությունը: Այդ ոլորտում վերահսկողության ցածր մակարդակը և թչ թափանցիկությունը վաղուց բազմաթիվ քննադատությունների առիթ է դարձել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Արտաքին աուդիտը անցկացվում է պատմության մեջ առաջին անգամ՝ Հռոմի պապի խոստացած կաթոլիկական եկեղեցու բարեփոխումների շրջանակում:









































