Համացանցում հումորային տեսագրություն է տարածվել, որտեղ երևում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի զվարճալի վարքագիծը` Փարիզում կլիմայական գագաթնաժողովի ժամանակ ընդհանուր լուսանկարվելիս:
Մեկնաբանների ուշադրությունն է գրավել այն պահը, երբ Պորոշենկոն կանգնած է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեջքի հետևում և սպասում է, թե երբ նա կողջունի քաղաքական գործչներին:
Լուսանկարվելուց առաջ Օբաման մոտեցել է առաջին շարքում կանգնած յուրաքանչյուր գործընկերոջը, ձեռքը սեղմելու համար: Սակայն Պորոշենկոյին այդպես էլ «չի նկատել»: Դրանից հետո Ուկրաինայի նախագահը զբաղեցրել է իր տեղը երկրորդ շարքում:
https://youtu.be/jQJOdg3IpZI










































