Փարիզում տեղի ունեցող ՄԱԿ-ի համաժողովի մասնակիցները հավանության են արժանացրել ապագա համաձայնագրի տեքստը կլիմայի փոփոխության խնդիրների շուրջ` ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու հետ կապված, գրում է BBC-ն:
48 էջանոց փաստաթուղթը կքննարկվի երկուշաբթի օրը, համաժողովի մասնակից երկրների նախարարների կողմից:
Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթվա ավարտին Փարիզում կընդունվի բազմակողմանի կլիմայական համաձայնագիրը, որը կփոխարինի Կիոտոյի արձանագրությանը:










































