Ամերիկյան The New York Times պարբերականը «Դադարեցրե՛ք Ամերիկայում զենքի համաճարակը» վերնագրով հոդված է հրապարակել: Նյութում խոսվում է իշխանությունների անմիջական պատասխանատվության և զենքի վաճառքի սահմանափակման անհրաժեշտության մասին:
«Դա օրենքի բարոյական խախտում է և ազգային խայտառակություն, որ քաղաքացիները կարող են օրինական զենք գնել նախատեսված արագ և արդյունավետ սպանության համար»,- ասվում է հոդվածում:
Ըստ պարբերականի լրագրողների` շարունակել նպաստել ԱՄՆ-ում զենքի շուկայի զարգացմանը, խելագարություն է, այն դեպքում, երբ մի շարք երկրներ փորձում են սահմանափակել զենքի վաճառքը:









































