Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր շաբաթական ուղերձի ժամանակ հայտարարել է, որ չի բացառում Կալիֆոռնիայում իրականացված ահաբեկչության ու ԴԱԻՇ-ի գաղափարախոսության միջև կապը
«Լիովին հնարավոր է, որ հարձակումը գործած այդ երկու անձինք արմատականներ են։ Եվ եթե դա այդպես է, ապա դա միայն ընդգծում է այն սպառնալիքը, որի վրա մենք կենտրոնացած ենք արդեն երկար տարիներ։ Վտանգն այն է, որ մարդիկ ընկնում են ծայրահեղական բռնության գաղափարախոսության ազդեցության տակ։ Մենք գիտենք, որ ԴԱԻՇ-ն ու ահաբեկչական մյուս խմբավորումները համայն աշխարհում, նաև մեր երկրում ակտիվորեն խրախուսում են մարդկանց բռնության սարսափելի ակտեր իրականացնելու համար, հաճախ որպես միայնակ գայլեր»,- ասել է ԱՄՆ նախագահը։







































