24news.com.ua-ի փոխանցմամբ՝ եթե եվրոպական երկրները չպայմանավորվեն մարդկանց ազատ տեղաշարժի մասին Շենգենյան համաձայնագրի շուրջ, ապա Շվեյցարիան ինքնուրույն դա կանի հաջորդ տարվա գարնանը։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան:
«Մենք ձգտում ենք շարունակել քննարկումները՝ գտնելու համար այնպիսի լուծում, որը կգոհացնի բոլորին»,- ասել է Շվեյցարիայի նախագահը։
Շվեյցարիայի իշխանությունները պետք է մինչև հաջորդ տարեվերջ կատարեն հանրաքվեի որոշումը, որի ժամանակ երկրի քաղաքացիները կողմ են արտահայտվել ԵՄ երկրներից ներգաղթյալների համար քվոտաներ սահմանելուն։ Նախորդ տարվա փետրվարին այդ որոշման օգտին, որը հանգեցրեց բազմաթիվ վեճերի, քվեարկածների թիվը կես տոկոսով գերազանցել է դեմ քվեարկածներին։
Շվեյցարիան Շենգենյան համաձայնագրի անդամ է, սակայն ԵՄ անդամ չէ, այստեղ մշտական հենքով ապրում է ԵՄ-ի 300.000 քաղաքացի։ Եվս 300.000 քաղաքացի ամեն օր այստեղ գալիս է աշխատանքի։











































