Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով նախկինում գլխավորում էր կատալոնական «Բարսելոնա»-ն, նշել է, որ չէր կարողանա աշխատել Մադրիդի «Ռեալ»-ում:
«Ես և «Ռեալ»-ն անհամատեղելի ենք: Չեմ կարծում, թե դա լավ գաղափար է»,- Marca-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հավելենք, որ իսպանացի մասնագետի ապագան գերմանական գրանդում շարունակում է անհայտ մնալ: «Բավարիա»-ի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել Գվարդիոլայի հետ պայմանագրի ժամկետը: Մասնագետը խոստացել է կողմնորոշվել մինչև Ծննդյան տոները:









































