Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Վալենսիա»-ն գլխավորելու հնարավորության մասին շրջանառվող լուրերը: Պորտուգալացի մասնագետն իր կարծիքն է հայտնել իսպանական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Գերի Նևիլի վերաբերյալ:
«Չեմ խոսում «Վալենսիա»-ի մասին: Մենք չենք բանակցել այն պատճառով, որ ակումբի սեփականատերը հիանալի տեղյակ է, որ ես չեմ ցանկանում գլխավորել որևէ այլ ակումբ: Մտադիր եմ մնալ «Չելսի»-ում:
Ինչ վերաբերում է Գերի Նևիլին, ապա նա հիանալի խաղացող էր և գերազանց փորձագետ: Այժմ Գերին պետք է ապացուցի, որ կարող է նաև լավ մարզիչ լինել»,-Marca-ն մեջբերում է պորտուգալացու խոսքերը:







































