Մահմեդականների համար սրբավայր հանդիսացող իրաքյան Քերբելա քաղաքից վերադարձող ուխտավորներին Իրանը նախազգուշացրել է այն մասին, որ նրանք սահմանային անցակետերում անվտանգության մարմիններին տեղեկացնեն իրենց ուղեբեռներում խաղալիքների առկայության մասին: Այդ մասին հայտնում է իրանյան ISNA գործակալությունը:
Իրանի ՆԳՆ ներկայացուցիչ Հուսեյն Զուլֆուգարիի խոսքով` երեկ Խուզեստան-Իլամ սահմանային անցակետում սահմանը անցնող ուխտավորի ուղեբեռում հայտնաբերվել է պայթուցիկով խաղալիք:
Դրա հետ կապված սահմանի հսկողությունը ուժեղացվել է, նշել է Զուլֆուգարին:











































