Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

ՀԱԿ-ը միտումնավոր, խելացի հաշվարկ կատարեց (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի REALPOLITIK հաղորդման հյուրն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:


– Պարոն Հովհաննիսյան, Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 20-ի հայտնի հանձնարարականը մի գործընթացի սկիզբ է դրել, որը քաղաքական նոր իրավիճակ է ստեղծել երկրում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ նոր իրավիճակը։


– Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը միտումնավոր, խելացի հաշվարկի արդյունքում իր բազմաթիվ պահանջների շեմն իջեցրեց մինչեւ երեք ամենահեշտ իրականացվող խնդիրներ` առավելագույնս թեթեւացնելով իշխանության խնդիրը: Բայց, իհարկե, նա դա չէր անի, եթե չտեսներ, որ իշխանությունից արդեն դրանք իրականացնելու խթան, համաձայնություն կա: Հիմա` մարտիմեկյան դեպքերից հետո, նման հանձնարարությունը կարող է նշանակել միայն մեկ բան, որ առնվազն մտադրությունների մեջ համաձայնության եզրեր այլեւս կան: Ի՞նչ է, անցած երեք տարիներին չկա՞ր նման բացահայտման անհրաժեշտություն: Կարծում եմ, որ համաձայնություն է տեղի ունեցել: Իրականում կարեւոր էլ չէ` տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ կոնվերգերցիայի պրոցես է գնում, այսինքն` ժամանակին միասնական իշխանությունը, որի մեջ էին մտնում առաջին, երրորդ եւ երկրորդ նախագահները, հետո բաժանվեց: Բայց էությամբ մեծ տարբերություն չառաջացավ: Հիմա գնում է հետվերադաձի գործընթաց: Ակնհայտ է դառնում, որ այդ քաղաքական ուժերի միջեւ էական գաղափարական տարբերություն չկա: Կան սեփականությունը վերաբաժանելու վեճեր, բայց` ոչ գաղափարական:


– Դուք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին իշխող կոալիցիայի անդամ էիք։ Այն ժամանակ տարբերություն չկար, հիմա կա՞։


– Ես կարծում եմ, որ կար, բայց ոչ այս աստիճանի: Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով ամբողջական իշխանափոխություն տեղի չունեցավ: 1998թ. Քոչարյանը պետք է լուծարեր խորհրդարանը, նոր ընտրություններ անցկացներ: Իրականում 1998թ.-ից մինչեւ 99թ.-ի խորհրդարանական ընտրությունները բուն ՀՀՇ-ական տարրը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հովանավորության ներքո էր եկել խորհրդարան, կերպարանափոխվեց հանկարծ, դարձավ պրոռոբերտական, դարձավ հանրապետական եւ պահեց իշխանությունը իր ձեռքում: Դաշնակցությունը հիմա դա ավելի լավ է գիտակցում, քան առաջ, բայց առաջ էլ գիտակցաբար գնաց համագործակցության` հույս ունենալով, որ ներսից ինչ-որ բաներ ավելի հեշտ կլինի փոխել:


– Այսինքն` նույնիսկ հոկտեմբերի 27-ից հետո Դուք կարծում եք, որ իշխանափոխության համար նպաստավոր պայմաններ չկայի՞ն:


– Հոկտեմերի 27-ից հետո քաղաքական մի շրջանակ սկսեց մեղադրել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 27-ի մեջ, բայց հետո համակերպվեց շատ արագ: Այ տեսեք, ՀՀ նորընտիր օմբուդսմենն առաջարկ է արել` իր իրավասությունների սահմաններում առաջարկում է միջնորդ լինել քաղաքական երկխոսության ժամանակ, եւ երկու կողմերից էլ` ՀԱԿ-ից եւ իշխանության կողմից, վիրավորական մերժում է ստանում: Մի կողմից ասում են` դու իրավունք չունես նման բան անելու, այսինքն` չեն էլ հասկացել օմբուդսմենը ինչի համար է, մյուս կողմից ծաղրական տոնով ասում են` եթե իշխանությունը նրան վերցնի իր թիմի մեջ, մենք դեմ չենք: Օմբուդսմենը անկախ «ֆիգուր» է, ո՞նց կարող է մեկը վերցնել նրան իր թիմի մեջ: Այնինքն` ինստիտուտի նկատմամբ անվստահություն կա, ոչ թե անհատի: Իր նամակի մեջ օմբուդսմենը առանձնացրել է ընդդիմության եւ իշխանության բախման կետերը. հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան հարց` այս կետերում հակասություններ չկան, այ սա է հարցը: Հակասություններն են հանրահավաքը թույլատրվա՞ծ էր, թե՞ ոչ, ոստիկանությունը ճի՞շտ վարվեց, թե՞ ոչ: Այս հակասությունները շուկայական բանակցություններում կարող են լուծվել եւ հավանաբար լուծվում են:


– 2009թ. դեռեւս առաջին անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ հեղափոխություն, ապստամբություն բառերը պետք է դուրս հանենք մեր բառապաշարից, միայն վերջին հանրահավաքի ժամանակ խոսվեց ադրբեջանական վտանգի մասին:


– Այո, բայց ասացին: Երբ երեք տարի առաջ մենք ասում էինք նույնը, մեզ անվանում էին կեղծ ընդդիմություն: Կարեւորն այն է, որ բոլորս էլ հասկանում ենք, որ ցնցումներից պետք է խուսափել: Պետք է միջոց գտնել, որով ժողովուրդը շահի վերջապես իշխանությանը փոխելու իրավունքը: Հիմա մենք տեսնում ենք, որ համաձայնություն կարող է տեղի ունենալ, բայց ոչ դրա շուրջ: Այ սա է մեր անհանգստությունը:


– Եթե Սերժ Սարգսյանը իր ստորագրությունը հետ կանչի ցյուրիխյան արձանագրություններից, Դաշնակցությունը կվերադառնա՞ կոալիցիա:


– Ո՜չ, Դաշնակցությունը այդ բանը չի անի: Բայց եթե նախագահը նման բան է հայտարարել` ստորագրությունը հետ կանչելու մասին, ապա ճիշտ ժամանակն է, քանի որ Էրդողանը շատ հստակ հայտարարել է, որ մինչեւ ղարաբաղյան հարցին ադրբեջանանպաստ լուծում չտրվի, այս առումնով որեւէ առաջընթաց լինել չի կարող: Ի դեպ, մենք այնքան ենք խորացել, որ ստորագրությունը հետ կանչելով հարցը չի լուծվի. իներցիոն ավերները դեռ առջեւում են: Բայց որքան շուտ հետ վերցնենք ստորագրությունները, այնքան լավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում