Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ը կողմ է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը, սակայն կիսում է Վրաստանի մտահոգությունները. Թինա Քեյդենաու

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանում գտնվող Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն վրացական իշխանությունների հետ 3.5 ժամ տևած հանդիպման ժամանակ անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին և Վրաստանի ներքին խնդիրներին.

«ԱՄՆ-ը աջակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությանը և հուսով է, որ այդ խնդրի շուրջ Վրաստանի ու Ռուսաստանի միջև տեղի ունեցող բանակցությունների ժամանակ կողմերին կհաջողվի գտնել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը:

Սակայն ԱՄՆ-ը կարծում է, որ այդ հարցում Վրաստանի օրինական անհանգստությունը պետք է հաշվի առնվի: ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և հանդես է գալիս 2008 թվականի օգոստոսի 12-ին Ռուսաստանի հետ կնքված զինադադարի մասին համաձայնագրի իրագործման օգտին, որով նախատեսվում էր վերադարձ կատարել նախապատերազմյան դիրքերին»:

Քեյդենաուն անդրադարձել է նաև Վրաստանի ժողովրդավարության խնդիրներին. «Անհրաժեշտ է հարգել օրենքի գերակայության, ԶԼՄ-երի թափանցիկության և դատական համակարգի բարեփոխումներին առնչվող սկզբունքները:

Քանի որ Վրաստանը գտնվում է նախընտրական շրջանում, ուստիև անհրաժեշտ է, որ ընթացիկ տարում բարեփոխումներ իրականացնի նաև ընտրական ոլորտում: Մեզ համար հուսադրող է, որ վրացական ընդդիմությունը տվյալ խնդրի շուրջ բանակցություններ է վարում իշխանությունների հետ: Մենք կողմնակից ենք, որ նախքան ընտրությունները այդ բանակցությունները որոշակի արդյունք արձանագրեն»:

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում