Ապրիլի 22-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Տաշիրի բաժին էր դիմել 64-ամյա Վարոս Բ.-ն և հայտնել, որ Պաղաղբյուր գյուղում գտնվող իր տան բաց դռնից մուտք գործելով՝ գողացել են հյուրասենյակի հատակի տախտակները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 29-ամյա Գևորգ Ս.-ն:
Պարզվել է նաև, որ նա գողոնը 125.000 դրամով վաճառել է 53-ամյա Գևորգ Ա.-ին:
Գողոնն առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:










































