Ուկրաինայում Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցի արարողություններին մասնակցող Համայն ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է, որ ատոմակայանի պայթյունը «պետական անաստվածության» հետևանք է, սակայն հենց դրանից է սկսվել «իրականության քննադատական վերաիմաստավորումը»: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Մեղքն է դրդում մարդկանց սխալներ գործելու: Ահավոր սխալը դարձել է չեռնոբիլյան աղետի պատճառ: Չէ՞ որ Աստված կարող էր կանգնեցնել օպերատորի ձեռքը, որը կառավարում էր ռեակտորը` թույլ չտալով սխալի կատարում: Աստված չխոչընդոտեց, և շատ մարդիկ իրենց մահով իրենց ներդրումն ունեցան շատ մեղքերի քաղման մեջ», հայտարարել է Կիրիլը: