Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի գնահատմամբ, դեռ վաղ է խոսել ՀԱԿ-ՀՀԿ համագործակցության կամ հնարավոր ալյանսի ձևավորման մասին. «Իմ կարծիքով, սա ուժերի նախնական գնահատում է, և առաջիկա երեք-չորս ամսում նոր պարզ կլինի, թե ինչպիսի ալյասներում որ կուսակցությունները ինչպիսի փաթեթներով կգնան ընտրությունների»:
Պողոսյանի խոսքերով, ցանկացած երկրում եթե ընդդիմությունը հասնում է նրան, որ իշխանությունը գնում է որոշակի դրական փոփոխությունների, ապա պետք է դա ողջունել և ասել, որ վերջապես ընդդիմությունը իրականացնում է իր դերը. «Բայց կոնկրետ Հայաստանի պարագայում դա կապվում է միմիայն ընտրությունների հետ և որոշակի ստվեր է գցում այդ իրավիճակի վրա»:
Պողոսյանը նկատեց, որ ընդդիմությունը պետք է անընդհատ գործի և ոչ թե ընտրությունից ընտրություն և լուծի իր քաղաքական խնդիրները:











































