Ապրիլի 27-ին, ժամը 13.30-ից 14.00-ի սահմաններում, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում անհայտ անձինք զինված ավազակային հարձակում են գործել Ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը, դիմել են փախուստի:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:









































