Փարիզի ահաբեկչություններից հետո, որոնց հետևանքով զոհվեց 130 մարդ, Ֆրանսիան որոշում է ընդունել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարկադիր մասնակի խախտման մասին, հայտնում է AFP-ն։
Փարիզն արդեն իր որոշման մասին տեղյակ է պահել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդին։ Մանրամասներ, թե կոնկրետ որ դրույթները կարող է խախտել Ֆրանսիան, դեռևս չի հաղորդվում։
Փարիզում ըստ այդմ հղում են անում 15-րդ հոդվածին, համաձայն որի՝ պատերազմական կամ այլ արտակարգ իրավիճակներում, որոնք սպառնում են ժողովրդի կյանքին, կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել իր պատավորությունների կատարումից։ Հենվելով այդ հոդվածի վրա՝ Ֆրանսիան, օրինակ, կարող է արդարացնել կասկածյալի ձերբակալությունը առանց դատարանի որոշման։
Ներկայումս Ֆրանսիայում սահմանված է արտակարգ դրություն, որը կպահպանվի առնվազն 3 ամիս։







































