Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ չի ցանկանում համեմատել Լիոնել Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Չեմ կարող ասել, թե ով է ավելի հզոր. Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն: Նրանք տարբեր են, սակայն երկուսն էլ սուպերաստղեր են համարվում: Համեմատությունը շարունակվում է մոտ 7 տարի և կարող է շարունակվել ևս մի քանի տարի:
Անխոս, երկու ֆուտբոլիստներն էլ կարևոր դեր են խաղում իրենց ակումբներում»,- հայտարարել է լեհ հարձակվողը:








































